ՄԵՐ ՄԱՍԻՆ

ՙԼԱԼԱՆԵՐ՚-ը բարձրակարգ հյուրանոցային համալիր է, որը սկսել է գործել 2006 թ սկզբներից: Այն գտնվում է հարավային Հայստանում, Սյունիքի մարզի, Սիսիան քաղաքում: Երեւան-Իրան, Երեւան-Արցախ երթուղիների կենտրոնական մասում տեղակայված Սիսիանը կարեւոր եւ հարմար հանգրվան է զբոսաշրջիկների եւ այլ այցելուների համար: Լինելով Սյունիքի հյուրանոցներից առաջնակարգը, ՙԼալաները՚ առաջարկում են ոչ միայն հյուրանոցային սպասարկում, այլ նաեւ տուրիստական եւ բիզնես ծառայությունների լայն շրջանակ: Հյուրանոցը ունի մասնագիտացված աշխատակազմ, ժամանակակից աշխատաոճ, հարմարավետ կահավորված սենյակներ, ռեստորան, շոգեբաղնիքներ, ավտոկանգառ, բար եւ բացօթյա սրճարան: Գտնվելով Սիսիանի կենտրոնական հրապարակում, այն հարմար է ոչ միայն տուրիստական, այլ նաեւ բիզնես նպատակներով այցելուներին որպես հանգրվան ծառայելու համար:

ՙԼալաները՚ խոստանում է հանգստի, շրջագայությունների եւ աշխատելու համար հաճելի եւ նպաստավոր պայմաններ:

ԲԱՐԻ ԵՐԹ ԴԵՊԻ ՍՅՈՒՆԻՔ` ՀԱՅՈՑ ԳԵՂԱՏԵՍԻԼ ՀՆԱՎԱՅՐ

 

Copyright “LALANER “LLC; Designed by INFOELECTRON LLC