ՏԵՍԱՐԺԱՆ ՎԱՅՐԵՐ | ՆՇԱՆԱՎՈՐ ԳՅՈՒՂԵՐ | ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐ


ՀԱՅԱՍՏԱՆ ԱՇԽԱՐՀ

5-հազարամյա քաղաքակրթություն ունեցող Հայաստանը մարդկության բնօրրաններից մեկն է: Հնդեվրոպացի հայերը կերտել են յուրօրինակ բարձր մշակույթ: Առաջին պետականությունները կազմավորվել են դեռեւս Ք. ա. III-հազարամյակի սկզբներին` լինելով Շումերի, Աքքադի եւ Հին Եգիպտոսի ժամանակակիցը: Հնագույն պատկերացումներում Հայաստանը նկատվել է որպես ՙՍրբազան լեռնաշխարհ՚: Ըստ Աստվածաշնչի հիշանակութունների մարդկությունը արարվել է հենց այստեղ` Եփրատի եւ Տիգրիսի սկզբնավորման երկիր-դրախտավայրում: Այստեղ է նաեւ տապանակիր լեռը ` Արարատը: Հայաստանը հին աշխարհի համար հանդիսացել է նյութական, մարդկային գաղափարական ռեսուրսների մատակարար: Այստեղ են արարվել մարդկությանը առաջ մղած մի շարք գյուտեր: Հայկական լեռնաշխարհը համարվում է նաեւ հնդեվրոպացի ժողովուրդների նախահայրենիքը: Հայերը հնագույն գիր ունեցող ժողովրդների շարքում են: Ըստ ավանդության հայոց անվանադիր նախահայր Հայկը Նոյի Հաբեթ որդու ժառանգներից էր: Համահայաստանյան առաջին պետությունը կազմավորվել է Ք. ա. IX-րդ դարում եւ մինչեւ Ք. IV դարի վերջերը Հայաստանը եղել է Հին աշխարհի ուժեղագույն երեք պետությունների շարքում` երկու անգամ Syunikհասնելով նաեւ տարաշածրջանային գերիշխանության: Մեծ Հայքը ընդգրկում էր ավելի քան 300 հազ. քառ. կմ տարածք` արեւմուտքում հասնելով մինչեւ Փոքր Ասիա, հարավում ընդգրկելով Հյուսիսային Միջագետքը, հյուսիսում հասնելով գրեթե Սեւ ծով, արեւելքում`մինչեւ Կասպից ծով: Փոքր Ասիայի արեւելքում իր ուրույն պատմությունն էր կերտում նաեւ հայկական մեկ այլ պետականություն, աղբյուրներից հայտնի Փոքր Հայք անունով: 301 թ. Հայաստանը առաջինն էր, որ Քրիստոնեությունը ընդունեց, որպես պետական կրոն: 387 թ. Հռոմը եւ Պարսկաստանը Հայաստանը բաժանեցին միմյանց միջեւ: 428 թ. վերացվեց հայկական պետականությունը: 450 տարվա մաքառումից հետո, 885 թ. Հայաստանը կրկին վերագտավ իր անկախությունը, որը, սակայն, ոչնչացվեց 1045 թ. Բյուզանդիայի կողմից: 11-րդ դարի վերջերին. Կիլիկիայում ձեւավորվեց Հայկական մի իշխանապետություն, որի տիրակալներից Լեւոնը 1198 թ. օծվեց թագավոր: Կիլիկիայի հայկական թագավորությունը եվրոպական տիպի պետություն էր, հարուստ մշակույթով եւ ավանդույթներով: Այն գոյատեւեց է մինչեւ 1375 թ.: Հայությունը գրեթե 8.5 հարուրամյակ թուրքական, պարսկական, հետո նաեւ ռուսական կայսրությունների կազմում էր: 1918 թ. կազմավորվեց հայոց առաջին հանրապետությունը, որը 1920 թ. վերածվեց Խորհրդային Հայաստանի: 1991 թ. Հայաստանը վերականգնեց իր ինքնուրույնությունը` կերտելով 3-րդ հանրապետությունը: Նույն թվականին իր անկախությունը հռչակեց նաեւ հայկական մեկ այլ պետություն` Ղարաբաղը: Հայերը երկրագնդի այն եզակի ազգն են, որ ապրել են մեծագույն փառք, օտար երկարամյա լուծ, ցեղասպանություն եւ վերածնունդ` չկորցնելով ինքնությունը, հպարտությունը, արարելու ուժը եւ փառավոր ապագայի ձգտումը:

Այսօրվա Հայաստանի Հանրապետությունը ընդգրկում է Հայկական լեռնաշխարհի միայն 1/10 մասը


ՍՅՈՒՆԻՔ

Սյունիքը Հայաստանի հնագույն մարզերից է: Մարդկությունը այստեղ անընդհատ բնակվել է քարեդարյա ժամանակաշրջանից: Միջնադարում Սյունյաց նախարարները ունեցել են ամենամեծ զորքը, կերտել նաեւ պետականություն(X - XII դդ.): Սյունիք աշխարհը պահպանել է իր կիսաանկախ վիճակը մինչեւ նոր շրջան, XIX դ. սկզբներին ընդգրկվել Ռուսական կայսրության կազմում, իսկ 1920-21 թթ. հերոսաբար կանգնել բոլշեւիկյան նվաճողներին դեմ:Syunik

Սյունիքը իր անունը ժառանգել է հայոց հնագույն արեւի աստված Սիվինից: Ըստ ավանդության Սյունիք-Սիսիականը, ինչպես նաեւ Սիսիան քաղաքը, կրում է Հայկ նահապետի ծոռ Սիսակի անունը: Մարզը հնում ընդգրկել է նաեւ այսօրվա Հայաստանի Վայոց ձորի, Գեղարքունիքի մարզերը` հարակից այլ տարածքներով: Այսօր մարզի կենտրոնը Կապան քաղաքն է: Մարզի խոշոր մյուս քաղաքներն են Սիսիանը, Գորիսը, Մեղրին, Քաջարանը: Սյունիքը աչքի է ընկնում իր լեռնային մեղմ եւ բարեխառն լեռնային կլիմայով, մաքուր օդով, վճիտ սառնորակ աղբյուրներով, գետերով ու լճերով, բնական գողտրիկ անկյուններով, հանգսյան գոտիներով, պատմամշակութային հուշարձաններով եւ կենտրոններով: Այսօր մարզը թեւակոխել է իր զարգացման նորագույն շրջանը` պահպանելով ավանդական մշակույթի ինքնատիպությունն ու դիմագիծը:

ՍԻՍԻԱՆ

ՀՀ Սյունիքի մարզի Սիսիանի տարածաշրջանը, համանուն քաղաքով, նախկին Խորհրդային Հայաստանի ամենամեծ շրջանն էր (1719 մ2): Սիսիան քաղաքը Երեւանից գտնվում է մոտ 217 կմ հեռավորության վրա, Երեւան-Ղարաբաղ, SisianԵրեւան-Իրան ավտոմայրուղուց 6-7 կմ հարավ, Որոտան գետի երկու ափերին, ծովի մակարդակից 1600մ բարձրության վրա: Հունվարի միջին ջերմաստիճանը -5 C է, հուլիսինըª 17,90 C: Սիսիան քաղաքը վաղ միջնադարում կրել է Սյունի, իսկ 1935-1940 թթ.ª Սիսավան անունները: Սիսիանը, որպես պատմաաշխարհագրական տարածք, մշտապես մտել է Մեծ Հայքի Սյունիք կամ Սիսական աշխարհի մեջ եւ ի սկզբանե եղել է նրա նահապետների ու իշխանական տների գահանիստը, միաժամանակ վարչաքաղաքական ու կրոնական կենտրոնը: Այսօրվա Սիսիանի տարածաշրջանը հիմնականում զբաղեցնում է պատմական Սյունիքի Ծղուկ գավառի տարածքը: Գրավոր աղբյուրներում Ծղուկ գավառը առաջին անգամ հիշատակվում է Ք. ա. VIII դ.: Ըստ ավանդության Սիսական-Սյունիքը հայոց նախահայր Հայկ ծոռ Սիսակի տիրույթն էր եւ դրա համար էլ կրում էր նրա անունը: Հեթանոսական շրջանում Սիսականը եղել է արեւապաշտության կարեւորագույն կենտրոն: ՙՍյունիք՚ անունը սերվում է բիայնական (ուրարտական) Արեւի աստված Սիվինի-Շիվինիի անունից, իսկ Սիսական-Սիսիանը, հավանաբար, սերվում է շումերական sisi, sisu-ից (ՙձի՚), որը հնում արեւապաշտության խորհրդանիշներից է: Սիսիանի վաղագույն հուշարձանները թվագրվում են քարեդարյա ժամանակաշրջանով: Մինչքրիստոնեական շրջանի հուշարձաններից առավել հանրահայտ եւ արժեքավոր են Ուխտասարի ժայռապատկերները (Ք.ա. 5-2-րդ հազ.) Զորաց քարեր մեգալիթյան հուշարձանը (Ք.ա. 3-1-ին հազ.), Ույծի մեգալիթյան բնակատեղին (Ք.ա. 3-1-ին հազ). կան բազմաթիվ ուսումնասիրված եւ չուսումնասիրված դամբարաններ, ամրոցներ ու սրբատեղիներ: Սիսիանից հայտնաբերվել են Արգիշտի II-ի (Ք. ա. VIII դ.) սեպագիր արձանագրությունը, Արտաշեսյան սահմանաքարերից մեկը(Ք. ա. II դ.), բազմաթիվ գանձեր: Քրիստոնեական պատմաճարտարապետական հուշարձաններից հանրահայտ են Թանահատի վանքը (4-5-րդ դդ.), Սյունի վանքը (6-7-րդ. դդ.), Աղիտուի հուշակոթողը (6-7-րդ դդ.), Որոտնավանքը(հիշատակվում է IV-րդ. դարից), Որոտնաբերդը (հիշատակվում է V-րդ դարից), բազմաթիվ այլ շինություններ: Սիսիանի տարածաշրջանը ճանաչված է նաեւ իր գեղատեսիլ վայրերով, որոնց մեջ առանձնանում են Շաքեի ջրվեժը, Որոտանի կիրճը, լեռնային լճերն ու ջրամբարները: Սիսիանը ունի մշակութային գործող օջախներ, որոնցում ներկայացված են Սիսիանի եւ Սյունիքի ինչպես պատմական ժառանգությունը, այնպես էլ ներկա մշակույթը: Սիսիանի Ն.Ադոնցի անվան պատմության պետական թանգարանը աչքի է ընկնում իր պատմահնագիտական եւ ազգագրական հարուստ ցուցանմուշներով, ինչպես նաեւ Քարադարանովª քարե կոթողների հարուստ հավաքածուով: Գործում է նաեւ ՀՀ ազգային պատկերասրահի մասնաճյուղը, Գեղարվեստի դպրոցը, որոնցում կարելի է ծանոթանալ ինչպես հայ նշանավոր նկարիչների, քանդակագործների, այնպես էլ տեղացի արվեստագետների աշխատանքներին: Քաղաքում գործում են հանգստի համար հարմարավետ բազմաթիվ վայրեր:

 

ՏԵՍԱՐԺԱՆ ՎԱՅՐԵՐԸ

ՈւԽՏԱՍԱՐԻ ԺԱՅՌԱՊԱՏԿԵՐՆԵՐ

Ուխտասարի ժայռապատկերները գտնվում են Սիսիան քաղաքից մոտ 25 կմ հյուսիս, Սյունիքի բարձրավանդակի կենտրոնական մասում, Սեւ եւ Ալ լճերի միջեւ ընկած տարածքում, ծովի մակարդակից 3300 մ բարձրության վրա:Ukhtasar Դեպի այդ տարածք տանող ճանապարհը դժվարանց է եւ հասանելի միայն հունիս-սեպտեմբեր ամիսներին:
Հայոց նախնիների գեղարվեստական մտածողության այդ ժայռեղեն վկայությունները մոտավոր թվագրվում են Ք.ա. 5-2-րդ հազարամյակներով: Դրանք փորագրված են գետնատարած 1000-ից ավելի որձաքարերի վրա: Պատկերում են մարդկանցª հիմնականում որսի, աշախտանքի, կրոնական ծեսերի պահերին, վայրի եւ ընտանի կենդանիների,Ukhtasar երկնային լուսատուների, կոսմիկական այլ մտահաղացումներ, քիչ չեն նաեւ անբացատրելի գծանկարներն ու ուրվագծերը: Ժայռապատկերները գրի նախատիպն են, որոնք ամբողջական իրադարձությունները մեզ են փոխանցում փոխկապակցված պատկերների միջոցով եւ հնարավորություն տալիս վեր հանելու հնադարյան մարդու կենցաղը, աշխարհայացքն ու կարողությունները: Ուխտասարի ժայռապատկերները համաշխարհային նշանակության հուշարձաններ են, որոնք բացահայտում են հայ ժողովրդի բազմադարյա մշակույթի բարձրարժեքությունն ու ակունքները: Այն զբոսաշրջիկների սիրելի վայրերից է: Անցյալ 4-5 տարիների ընթացքում այս դժվարհասանելի վայր են այցելել բազմաթիվ զբոսաշրջիկներ, որոնց հիացրել է ոչ միայն ժայռապատկերների արխաիկությունը, այլ նաեւ շրջակա գեղատեսիլ միջավայրը, սառնորակ վճիտ լճակները:


ԶՈՐԱՑ ՔԱՐԵՐ
(հայկական Սթոունհենջ)


Զորաց քարեր մեգալիթյան հուշարձանը, որZorats karer հայտնի է նաեւ ՙՀայկական Սթոունհենջ՚ անունով, գտնվում է Սիսիան քաղաքից 3 կմ հյուսիս: Այն իր տեսակի մեջ լինելով առանձնահատուկ եւ եզակի, դեռեւս լիարժեք ուսումնասիրված չէ:
Հուշարանը որոշակի դասավորությամբ, ուղղահայաց կանգնեցված հարյուրավոր քարերի մի համալիր է, տեղավորված երեք հեկտարից ավել տարածության վրա: Այն ծովի մակարդակից բարձր է 1770 կմ: Հուշարձանի բոլոր քարերը բազալտից են եւ նրանց մի մասի վրա կան անցքեր: Գիտական շրջանակներում այս հնամենի կառույցի վերաբերյալ առկա բազմակարծությունը շրջագծվում է երկու հիմնական տեսակետների շուրջ:
Առաջին վարկածն այն է, որ կանգնեցված քարերը մենհիրներ են, կենտրոնական ձվաձեւ կառույցըª կրոմլեխ, իսկ քարերի վրա բացված անցքերը ունեն տեխնիկական նշանակություն : Երկրորդ տեսակետն այն է, որ Զորաց քարերը իրենից ներկայացնում է հնագույն աստղադիտարանª նախատեսված երկանային լուսատուների շարժը դիտելու եւ ժամանակը չափելու համար, իսկ քարերի վրա բացված անցքերը նախատեսված են տարբեր բարձրություններից, որոշակի կետերից երկնային լուսատուների շարժմանը եւ դիրքին հետեւելու համար: Այս ամենից ելնելով, Զորաց քարերը համադրվել է անգլիական Սթոունհենջի, ֆրանսիական Կառնակի, հոլանդական Նյու րեջի հետ, որոնց Zorats karerեւս վերագրվում է Արեւի պաշտամունքային կենտրոն եւ աստղադիտարան լինելու հանգամանքը: Հնագետները, հիմնվելով հնագիտության տվյալների վրա, գտնում են, որ Զորաց քարերը կառուցվել է Ք.ա. 3-2-րդ հազ. սահմանագլխինª վաղ բրոնզից միջին բրոնզին անցումային ժամանակաշրջանում եւ հարատեւել մինչեւ Ք. ա. 1-ին հազ. կեսերը:
Որոշ աստղագետներ, հիմնվելով աստղագիտական հաշվարկների վրաª գտնում են, որ հուշարձանը 6000, կամ 8000 տարեկան է, այսինքն թվագրվում է Ք.ա. 4-6-րդ. հազարամյակներով:
Զորաց քարերը վաղուց զբոսաշրջիկների ուշադրության կենտրոնում է, ինչը պայմանավորված է ինչպես նրա պատմամշակութային բարձր արժեքով, այնպես էլ հարմար աշխարհագրական դիրքով. հուշարձանը գտնվում է Երեւան-Իրան, Երեւան-Լեռնային Ղարաբաղ մայրուղու Սիսիանի հատվածում, մայրուղուց 300-400 մետր հեռավորության վրա: Հուշարձանի մերձակայքը աչքի է ընկնում նաեւ գեղատեսիլ բնական պայմաններով:

ՈՒՅԾԻ ՄԵԳԱԼԻԹՅԱՆ ԲՆԱԿԱՏԵՂԻ

UytsiMegalityanBnakateghiԳտնվում է Սիսիան քաղաքի արեւելյան սահմանների շարունակության վրա, Սյունի բերդի դիմաց, Որոտանի կիրճի աջակողմյան բարձրադիր հարթակինª Ույծ գյուղի հարեւանությամբ: Այս զարմանահրաշ հուշարձանը գրեթե ուսումնասիրված չէ, մասնակի դիտումները եւ չափագրական աշխատանքները հանգեցրել են նախնական այն եզրակացություններին, որ Ույծի մատույցներից մինչեւ Աղիտու գյուղի շրջակայքը (մոտ 2-կմ) ընկած տարածության վրա հնագույն հսկա քաղաք է եղել, որը անընդհատ գոյատեւել է Ք.ա. 3-րդ հազարամյակից մինչեւ 1-ին հազարամյակի կեսերը:
Պահպանվել են բազմաթիվ կիկլոպյան շինությունների հետքեր, դոլմեններ, կրոմլեխներ, ցցապարիսպներª նման Զորաց քարերի ցից քարերին: Այս հուշարձանը իր չափերով գերազանցում է մինչ այսօր հայտնի նույն ժամանակաշրջանին վերաբերող ոչ միայն Հայաստանի, այլ նաեւ տարածաշրջանի հուշարձաններին: ԵՎ դա խոսում է Սյունիքում հնագույն հզոր պետական կազմավորման գոյության մասին: Տեղացիները այս տեղավայրը անվանում են Սանգյառ` Քարաբերդ:

ՀՈՎՎԻ ՔԱՐ


Հուշարձանը գտնվում է Սիսիանից 6 կմ հարավ գտնվող Բռնակոթ գյուղի մերձակայքում: Այն շրջանաձեւ դասավորված ցցաքարերից մենհիրների կառուցված մենհիր է: Կենտորանական մասում գավանաբար զոհասեղան է: Հուշարձանը ուսումնասիրված չէ, սակայն ակնհայտորեն այն մեգալիթյան կառույց է` Զորաց քարերի, Քարաբերդի կառույցների նմանությամբ: Նմանատիպ կրոմլեխներ հանդիպում են նաեւ Սիսիանի դամբարանադաշտում: Այս կարգի հուշարձաններ սփռված են Արմտյան Եվրոպայում` գրեթե 900 հատ:


ՍՅՈւՆԻ ՎԱՆՔ

Syuni vank
Գտնվում է Սիսիան քաղաքում, նրա հյուսիս արեւմտյան մասում, մի բարձրադիր հարթութայան վրա: Կոչվում է նաեւ Սուրբ Գրիգոր տաճար, Սուրբ Հովհաննես եկեղեցի, Սիսավան:
Ըստ ընդունված կարծիքի, հայ ճարտարապետության այդ հիանալի կոթողը կառուցվել է 7-րդ դարի վերջինª Սյունյաց իշխան Կոհազատի կողմիցª նահանգի հոգեւոր առաջնորդ Հովսեփ Ա-ի (663-682) եւ վանական Թեոդորոսի օժանդակությամբ: Սակայն Սյունյաց տան պատմիչ Ստ. Օրբելյանի վկայություններից ակնհայտորեն երեւում է, որ Սյունի վանքը, որ Տաթեւից եւ Թանահատից հետո 3-րդն էր, կառուցել է մեծ բարեպաշտուհի Սյունյաց տիկին Վարազդուխտըª սուրբ Լուսավորչի անունով, հայոց թվականությունից առաջ՚: Դա նշանակում է, որ վանքը պետք է կառուցված լինի մոտ 520-530 թթ. ընթացքում: Սյունի վանքը, ինչպես Հայաստանի հնագույն վանքերի մեծամասնությունը, կառուցվել է հեթանոսական տաճարի հիմքերի վրա եւ դա փաստվում է նրա անունով (Սյունիª ՙլույս, արեւ՚), շրջակայքի Ք.ա. 3-1-ին հազ. թվագրվող դամբարանադաշտով, որը ձգվում է մինչեւ Զորաց քարեր, ինչպես նաեւ կից Ծակ քարի կիկլոպյան բերդատեղիով:
Ըստ Ստ. Օրբելյանի, վանքի առջեւի հրապարակում գտնվել է Սյունյաց իշխանների ապարանքն ու արքունական տունը: Հավանաբար հին Սյունի (Արեւային) հեթանոսական տաճարի տեղում 6-րդ դարի առաջին կեսին կառուցվել է եկեղեցիª սբ. րիգոր Լուսավորրչի անունով, 7-րդ դարի վերջերին այն, վերակառուցվելով, ավելի ուշ ստացել է սբ. Հովհաննես անունը:
Սյունի վանքը կառուցված է բազալտից, եռաստիճան որմնախարիսխի վրա: Ըստ իր հատակագծային լուծման, այն պատկանում է Ավան-Հռիփսիմե տիպի եկեղեցիներին եւ աչքի է ընկնում իր արխայիկ կերտվածքով:
Այն ներքուստ քառաբսիդ հորինվածք է, որտեղ գմբեթատակ տարածության չորս անկյուններում տեղավորված բոլորաձեւ հետնախորշ անցումները մուտք են հանդիսանում դեպի տաճարի չորս անկյուններում տեղավորված քառակուսի սենյակները: Եկեղեցու մուտքերը երկուսն ենª հարավից եւ արեւմուտքից: Վանքի գմբեթի հիմնատակի փոքր տրոմպների շարքում զետեղված են Կոհազատ իշխանի, Հովսեփ Ա.-ի եւ Թեոդորոս վանականի քանդակներըª համապատասխան մակագրություններով: Տաճարի պատերին առկա են քարտաշ վարպետների բազմաթիվ նշանագրեր. կան արձանագրություններ, բազմաթիվ զարդաքանդակներ եւ դիմաքանդակներ: Վանքի շրջակայքում սփռված են բազմաթիվ խաչքարեր, հնամենի կառույցների հետքեր:
Սյունի վանքը հիմնական վերանորոգման է ենթարկվել 1959-61 թթ., շրջապատը հողաշերտից ազատվել եւ սալապատվել է 1980-88 թթ.: Այժմ եկեղեցու արեւելյան մասում Արցախյան պատերազմում զոհված սիսիանցիների պանթեոնն է: Եկեղեցին մշտապես գործել է սկսել 1979 թվականից:

ՈՐՈՏՆԱՎԱՆՔ


Գտնվում է Սիսիանից մոտ 14 կմ արեւելք, Որոտանի կիրճի ձախակողմյան բարձունքիVorotnavank վրա, Սիսիան-Շամբ խճուղու աջ կողմում, Վաղատնի գյուղից հարավ:
Այս խոշոր վանական համալիրը Ստ. Օրբելյանը նշում է Տաթեւից, Թանահատից, Սյունիվանքից եւ Կնեվանքից հետո:
Որոտնավանքը հիմնադրվել է 1000 թ. Սյունյաց թագուհի Շահանդուխտի կողմից, որը ագիկ Ա. Բագրեւատունու կնոջª Կատրամիդեի տատն էր, Սյունյաց թագավորներ Վասակ Ա.-ի մայրը եւ Սմբատ Ա.-ի կինը:Նախկինում Որոտնավանքի տեղում եղել է քրիստոնեական աղոթատեղի սբ. րիգոր Լուսավորչի անունով: 1000 թ. Շահանդուխտը ՙհրամանաւ թագաւորին Սմպատայ՚ այստեղ կառուցում է եկեղեցիª սբ. Նախավկա Ստեփանոսի անունով, ապա 1006 թ. Սեւադանª Վասակ րագավորի եղբայրը, կառուցում է սբ. Կարապետ եկեղեցին եւ նրա գավիթը:
Շահանդուխտը վանքի շրջակայքում շինում է նաեւ աղոթարան, ինչպես նաեւ արհեստանոցներ, պահեստներ եւ վանքը շրջափակում պարսպով: Վանքի բակումª Տաթեւի օրինակով, կանգնեցվում է սյուն, որը նշանակում է, որ այս վանքում ձեռնադրվել են եկեղեցականներ, օծվել են իշխաններ եւ այլն:
1104 թ. Որոտնավանքը ավերվում է սելջուկների կողմից եւ հետագայում զարթոնք ապրում Օրբելյանների ժամանակ: Վանքի քարերին պահպանվել են այդ իշխանական տան ներկայացուցիչների թողած արձանագրությունները (14-րդ դար): Որոտնավանքում գիտական եւ եկեղեցական բեղուն գործունեություն է ծավալել միջնադարի հայ մեծ փիլիսոփա Հովհան Որոտնեցին (1315-1388թթ.): Նա սերտ կապեր է ստեղծել Որոտնավանքի եւ Տաթեւի միջեւª հիմնադրելով Տաթեւի համալսարանը: Լենկ-Թեմուրի արշավանքների ընթացքում վանքը կրկին ավերվել էª հետագայում շրջապատվելով թուրքաբնակ գյուղերով:
19-րդ դարավերջին Որոտնավանքը գտնվում էր խղճուկ վիճակում: 1931 թ. երկրաշարժը հիմնովին ավերում է այդ գեղեցիկ համալիրը, եւ միայն 1980 թ. սկսվում են Որոտնավանքի հիմնական վերականգնողական աշխատանքները, որոնք մինչեւ այժմ չեն ավարտվել:

ԹԱՆԱՀԱՏԻ ՎԱՆՔ

Հնամենի այս վանքը գտնվում է Սիսիան քաղաքից 17 կմ հարավ- արեւմուտք: Կոչվել էTanahati vank նաեւ Կարմիր վանք` կարմիր քարից կաուցված լինելու պատճառով: Վանքը կառուցվել է հեթանոսական մեհյանի տեղում, որը նվիրված է եղել հայոց աստվածուհի Անահիտին: 5-րդ դարում այստեղ հիմնադրվել է քրիստոնեական տաճար` զարդարված գեղեցիկ շուշան ծաղիկների քանդակներով: Տաճարի արեւելյան կողմում է գտնվում սյունասրահը: Վանքին կից սփռված է վաղ միջնադարյան գերեզմանատունը: 1973 թ. այստեղ հայտնաբերվել է հայոց արքա Արգիշտի II-ի(Ք. ա. VIII դ.) սեպագիր արձանագրությունը, որտեղ առաջին անգամ գրավոր վկայվում է Սյունիքի Ծղուկ գավառը. այն գրեթե համնկնում է ներկայիս Սիսիանի տարածաշրջանին: Թանահատի վանքը գործել է մինչեւ ուշ միջնադար, այժմ կիսավեր վիճակում է եւ նախատեսվում են վարականգնողական աշխատանքներ:

ՏԱԹԵՎԻ ՎԱՆՔ

Հայ միջնադարյան ճարտարապետության նշանավոր հուշարձան Տանթեւի վանական համալիրը գտնվում է Սիսիան քաղաքից 35 կմ հարավ, Տաթեւ գյուղի մոտ:Tatevi Vank 8-րդ դարի վերջերից այն դարձել է Սյունյաց եպիսկոպոսության աթոռանիստը: 906 թ. կաուցվել է վանքի Պողոս Պետրոս մայր տաճարը, 1067 թ.` սբ. Աստվածածին դամբարան-եկեղեցին, 1295 թ. սբ. Գրիգոր եկեղեցին: 1390-1435 թթ. Տաթեւի վանքում գործել է Տաթեւի նշանավոր համալսարանը եւ մանրանկարչության ու գրչության դպրոցը: Վանքն ունեցել է խոշոր մատենադարան, որտեղ պահվել են 10 հազարից ավելի ձեռագիր մատյաններ: Միջնադարում վանքին հարկ է վճարել 10 գավառի 264 գյուղ: Այստեղ է գտնվոմ հայ մեծանուն փիլիսոփա, աստվածաբան Գրիգոր Տաթեւացու դամբարանը: Տաթեւը հանրահայտ է նաեւ իր ճոճվող խաչքարակիր-գավազանով, որը հայ ճարտարապետական մտածողության հետաքրքիր լուծումներից է: 17-րդ եւ 20-րդ դարի 20 ական թթ սկզբներին վանքը եղել է ազատագրական կռիվների կարեւորագույն հենակետ: Նրա հետ են կապված բազմաթիվ նշանավոր իրադարձություններ եւ ավանդույթներ: 20-րդ դարի վերջերին վանքի տարածքում եւ շրջակայքում իրականացվել են շինարարական եւ վերականգնողոկան աշխատանքներ: Վանքը ներկայումս հիմնականում վերականգնված է եւ Սյունյաց թեմի հոգեւոր կենտրոնն է:

ԱՂԻՏՈՒԻ ՀՈՒՇԱԿՈԹՈՂ

Աղիտուն Սյունիքի հնագույն եւ նշանավոր բնակավայրերից է: Գտնվում է Սիսիանից 7 կմ արեւելք, Որոտանի ձախափնյա շրջանաձեւ բարձրավանդակի վրա: Վաղ միջնադարում Աղիտուն իր քաղաքական, կրոնական, ռազմական ու տնտեսական ազդեցությամբ եղել է Սյունիքի Aghitui Mahardzanառաջին բնակավայրերից մեկը: Աղիտուն հայտնի է իր հռչակավոր կոթող-մահարձանով, որը կառուցվել է 6 կամ 7-րդ դարերում: Հուշարձանը եռահարկ կառույց է: Դամբարանի վրա վեր են խոյանում երկու ուղղանկյուն մույթեր, իսկ կենտրոնի ութանիստ սյունը ավարտվում է ոլորազարդ խոյակով: Սրանց վրա բարձրանում էª սուրբ երրորդությունը խորհրդանշող երեք կամարնները: Մահարձանի վրայի քանդակները նման են Սիսիանի սբ. Գրիգոր Լուսավորիչ տաճարի եւ Զվարթնոցի քանդակային ձեւերին: Նրա վրա առկա են նաեւ արձանագրություններ: Այս մահարձանը, Օձունի հուշակոթողի հետ միասին, Հայաստանում պահպանված հազվագյուտ մեմորիալ հուշարձաններից է: Հատկանշական է, որ Սարդարապատի հուշահամալիրի զանգակատների կամարներն ընդօրինակված են մահարձանից: Աղիտուի հուշակոթողի նշանակության խնդիրը գիտական շրջանակներում վիճահարույց է: Ըստ ժողովրդական լեգենդի այստեղ երկու իշխանազուն նահատակ եղբայրներ են թաղված: Համաձայն գոյություն ունեցող տեսակետներից մեկի այստեղ քրիստոնեական հավատքի համար նահատակվածների դամբարան է: Հուշարձան-կոթողի տարածքում կատարված հնագիտական ուսումնասիրություններից պարզվել է, որ հուշարձանը խոշոր համալիր-շինությունների մի մասն է կազմել. նրան կից եղել է եկեղեցի (10-11-րդ դդ.), այլ մոնումենտալ կարույցներ: Հուշարձանի տակ իրոք վաղ միջնադարյան թաղումներ են հայտնաբերվել: Կոթողը կապվում է նաեւ Ավարայրի նահատակների հետ, որոնց հիշատակին, ըստ ենթադրության, հետագայում բարձրացվել է մահարձանը: Գյուղի անունը (Աղխիտու-Աղիտու) հուշում է, որ այն Սյունյաց իշխանների աղխնª սեփականությունն է եղել եւ չի բացառվում, որ այստեղ նրանց տոհմական գերեզմանոցը լինի: Հավանական է նաեւ, որ այն, Հռոմեական հաղթակամարների նմանակմամբ, կանգնեցված լինի զոհված մարտիկների կոլեկտիվ թաղման վրա: Աղիտուի պեղումներից հայտնաբերված նյութը, ինչպես նաեւ պատահական գտածո 2 բազալտակուռ հիանալի քանդակները, հանգրվանել են Սիսիանի պատմության թանգարանում:

ՄԵԼԻՔ ԹԱՆԳԻ ԿԱՄՈՒՐՋ

Melik Tangii kamurdjԳտնվում է Սիսիան քաղաքից 20 կմ արեւելք: Կառուցվել է 1855 թ. Որոտան գետի վրա հնամենի Որոտն իշխանանիստ գյուղի մոտակայքում, Սյունյաց մելիք Թանգիի կողմից: Կամուրջի շինարարության ժամանակ օգտագործվել է շրջակայքում եղած ավելի վաղ շրջանի ավերված եկեղեցու եւ գերեզմանատան քարերը: Կամուրջը գտնվում է անմիջապես Որոտնաբերդի քարաժայռի տակ: Վերջինս մեծ ամրություն եւ գեղեցկություն է հաղորդել կամրջին:

Shakii jrvejՇԱՔԵԻ ՋՐՎԵԺ

Գտնվում է Որոտանի կիրճում, Սիսիանից 3 կմ հյուսիս-արեւմուտք, Որոտանի ձախակողմյա Շաքե վտակի վրա: Բարձրությունը 18 մ է: Շաքեն Հայաստանի ամենաբարձր եւ գեղեցիկ ջրվեժն է, այն մշտապես գրավել է այցելուներին եւ եղել զբոսաշրջիկների ուշադրության կենտրոնում: Հեռավորությունը Երեւան-Ղարաբաղ մայրուղուց 4 կմ է:

 

ՋՐԱՄԲԱՐՆԵՐ

MargaritkaՍիսիանի տարածաշրջանը աչքի է ընկնում իր ջրային ռեսուրսներով: Այստեղ կան եւ բնական լեռնային լճեր եւ արհեստական ջրամբարներ: Իրենց խոշորությամբ աչքի են ընկնում Սպանդարյանի, Տոլորսի եւ Շամբի ջրամբարները, որոնք հիանալի ձկնորսական վայրեր են, նպաստավոր նաեւ լողի եւ հանգստի համար: Տոլորսի ջրամբարում է գտնվում Աշոտավան գյուղի կիսաջրասույզ եկեղեցին, որը տարիներ ի վեր չի քանդվում ջրի քայքայիչ ազդեցությունից: Շամբի ջրամբարը հանրահայտ է իր Մարգարտածաղիկ կառույցով:


Top

 

ՆՇԱՆԱՎՈՐ ԳՅՈՒՂԵՐ

ԱՆԳԵՂԱԿՈԹ

AnghegakotԱնգեղակոթը գտնվում է Սիսիանից 17 կմ հյուսիս: Այն Սյունիքի նշանավոր հինավուրց գյուղերից է: Այն թանգարան է բաց երկնքի տակ: Գյուղում կանգուն են նրա 7 եկեղեցիներից երկուսը, գյուղի մերձակայքում է հինավուրց խաչքարերով նշանավոր միջնադարյան գերեզմանոցը, գյուղում եւս հանդիպում են բազմաթիվ քարակերտ հուշարձաններ: Անգեղակոթի մերձակայքում է գտնվում Սուրբ Վարդանի ուխտատեղին, որտեղ ըստ պահպանված ավանդության հանգչում է Վարդան Մամիկոնյանը: Անգեղեկոթում են տեղի ունեցել մի շարք պատմական կարեւորագույն իրադարձություններ: Այն մելիքական կարեւորագույն կենտրոն էր եւ 1699 թվականին հենց Անգեղակոթում է Իսրայել Օրին Սյունիքի մելիքների հետ գումարում իր նշանավոր ժողովը: Գյուղը նշանավորվեց նաեւ 1918-1919 թթ. եւ 1920-21 թթ ազատագրական եւ պաշտպանական կռիվների ժամանակ: 2005-2006 թթ. գյուղի մերձակայքում հայ եւ արտասահմանցի հնագետները պեղել են մի նշանավոր հնավայր, որի գտածոները աղերսվում են Ք. ա. 6-4 հազարամյակների միջագետքյան նեոլիթյան մշակույթի հետ: Աշխատանքները շարունակվում են:

ԲՌՆԱԿՈԹ

Բռնակոթը գտնվում է Սիսիանից 7 կմ արեւմուտք: Այն Սյունիքի նշանավոր մելիքական կենտրոններից էր: Գյուղը հանրահայտ է ինչպես իր հուարձաններով, եկեղեցիով, պատմությամբ, այլեւ իր նշանավոր գործիչներով: Այստեղ է ծնվել մեծանուն պատմաբան Նիկողայոս Ադոնցը, գյուղը տվել է Հայրենական պատերազմի 4 հերոսներ, բազմաթիվ գիտնականներ, մշակույթի եւ պետական գործիչներ: Գյուղի մերձակայքում է Հովվի քար մեգալիթյան կառույցը:

 

ԼՈՐ

Լորը նշանավոր հինավուրց բնակավայր է: Նրա մասին առաջին գրավոր հիշատակությունը վերաբերում է 839 թվականին: Այստեղ է գտնվում 1271 թվականին կառուցված Սպիտակ կամ Լորիկի խաչ կոչվող խաչարձան-մատուռը, որը իշխան Որոտշահը կառուցել է ի հիշատակ իր ծնողների: Լորը միջնադարում եղել է նշանավոր կրթական եւ գրչության կենտրոն: Մատենադարանում քիչ չեն Լորի գրիչներին պատկանող ձեռագրերը: Այստեղ դեռեւս կանգուն է 1905 թ. կառուցված դպրոցը: 1915-16 թթ. գյուղում իր ուսուցչական գործունեությունն է ծավալել նշանավոր հայ գրող Ակսել Բակունցը, որի ՙԽոնարհ աղջիկ՚ ստեղծագործությունը հենց այդ տարիների կենսագրության ծնունդն է: Լորը նաեւ նշանավոր հայ բանաստեղծ Համո Սահյանի ծննդավայրն է, որը անփոխարինելի ազդեցություն է գործել բանաստեղծի ներաշխարհի եւ ստեղծագործական ժառանգության վար:

Գյուղը գտնվում է չնաշխարհիկ բնական միջավայրում` Սիսիանից 26 կմ հեռավորության վրա:

Top



ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐ

ՍԻՍԻԱՆԻ Ն. ԱԴՈՆՑԻ ԱՆՎԱՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ

Ն. Ադոնցի անունը կրող Սիսիանի պատմության թանգարանը հիմնադրվել է 1990 թվականին: Թանգարանը ունի Սիսիանի եւ Սյունիքի պատմությունը ներկայացնող հարուստ պատմա-հնագիտական, ազգագրական նյութ. մշտական ցուցադրություններից զատ տարեկան 2-3 անգամ կազմակերպվում են նաեւ ժամանակավոր ցուցադրություններ: Այստեղ են հանգրվանում 1990 թվականիցTangaran հետո Սիսիանում կատարված հնագիտական ուսումնասիրությունների նյութերը (Զորաց քարերի դամբարանադաշտ, Աղիտու, Սյունի բերդի դամբարանադաշտ եւ այլն), բազմաթիվ պատահական գտածոներ, Սյունիքի գորգերի հարուստ հավաքածու, բազմաթիվ այլ նյութեր:

Թանգարանը ունի նաեւ Քարադարանª քարե հնամենի կոթողների հարուստ հավաքածուով (ներկայացված են 45-ից ավելի ցուցանմուշներª ժայռապատկերներ, տապանաքար-խոյեր, խաչքարեր, սարկոֆագ եւ այլն):

Սիսիանի պատմության թանգարանը զբոսաշրջիկների մշտական այցելավայրերից է:

 

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀԻ ՍԻՍԻԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂ

Հիմնադրվել է 1978 թվականին: 1993-1998թթ. գործել է Սիսիանի Ն.Ադոնցի անվան պատմության թանգարանի կազմում, իսկ 1998 թվականիցª որպես ՀՀ ազգային պատկերասրահի մասնաճյուղ:Patkerasrah

Պատկերասրահում ցուցադրվում են 3 ժանրի ստեղծագործություններª յուղաներկ, գրաֆիկա եւ քանդակ: Ներկայացված են 19-րդ դարավերջի եւ 20-րդ դարի սկզբի հայ անվանի գեղանկարիչների, քանդակագործների աշխատանքները (Մ.Սարյան, Փ.Թերլեմեզյան, Ա.Կալենց, Ս.Առաքելյան, Է.Իսաբեկյան, Հ.Հակոբյան, Հ.Հմայակյան, Հ.Զարդարյան, Գ.Խանջյան, Ս.Բաղդասարյան, Ս.Մանասյան, Հ.Գյուրջյան, Վ.Այվազյան, Մ.Աբեղյան, Ա.Ղարիբյան եւ այլն): Պատկերասրահում կազմակերպվում են նաեւ տեղացի ստեղծագործողների ցուցահանդեսներ:

Պատկերասրահի շենքը վերանորոգվել եւ շահագործման է հանձնվել 1998 թվականին:

Պատկերասրահը զբոսաշրջիկների եւ հյուրերի մշտական այցելավայրերից է:

ԳԵՂԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑ

Սիսիանի •եղարվեստի դպրոցը հիմնադրվել է դեռեւս խորհրդային ժամանակաշրջաում, հանդիսանալով •եղանկարչության մասնա•իտացված դպրոց: Այստեղ կրթվում են համայնքի դպրոցական տարիքի երեխաները, որոնք հետա•այում իրանց ուսումը սվորաբար շարունակում են հանրապետության տարբեր միջին մասնա•իտական եւ բարձրա•ույն ուսումնական` •եղանկարչության եւ Gexarvesti dprocընդհանրապես արվեստի ուղղվածության ուսումնական հաստատություններում: Դպրոցը տվել է բազմաթիվ շնորհալի սաներ: Այստեղ կատարվում են ոչ միայն ուսումնական աշխատանքներ, այլ հաճախակի կազմակերպվում են ցուցադրություններ եւ մշակությանին այլ բնույթի միջոցառումներ: Դպրոցը եւ նրա աշխատակազմը մեծ ներդրում ունեն նաեւ համայնքի զբոսաշրջության զար•ացման •ործում ` այդ ուղղությամբ իրականացնելով մի շարք նախաձեռնություններ: Դպրոցի շենքում է •տնվում Սիսիանի զբոսաշրջության տեղեկատվական կենտրոնը: եղարվեստի դպրոցը հիմնադիր է մի շարք հետաքրքիր ավանդույների, որոնք կապված են հատկապես զբոսաշրջության հետ: Այստեղ հնարավոր է ծանոթանալ շնորհաշատ աշակերտների եւ վարպետ նկարիչների ու նրանց ստեղծա•ործությունների հետ, ցանկության դեպքում ձեռք բերելով նաեւ նրանց աշխատանքները:

Top

Copyright "LALANER "LLC; Designed by INFOELECTRON LLC